Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը չի բացառել թիմի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի վաճառքը, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները դժգոհ են ֆուտբոլիստից և կարծում են, որ ֆրանսիացու վաճառքը կարող է ավելի օգտակար լինել։ Անցած ամառ Մադրիդի «Ռեալը» Չուամենիին ձեռք բերեց «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյով։
Ֆուտբոլիստը դիտվում էր որպես «Մանչեսթեր Յունայթեդ» մեկնած Կազեմիրոյի անմիջական փոխարինող, սակայն այս մրցաշրջանում կիսապաշտպանը շատ հազվադեպ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում։
Նշենք, որ այս մրցաշրջանում Չուամենին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։