Միկել Արտետա. «Պետք է հաղթենք «Մանչեսթեր Սիթիին» իրենց հարկի տակ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի կարծում, որ առաջնության հետագա ընթացքը կախված է լինելու «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղից։

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նման թիմերին պետք է հաղթել: Ակնհայտ է, թե ինչ են արել այս թիմերը վերջին հինգվեց տարիների ընթացքում:

Մենք պետք է հաղթենք «Մանչեսթեր Սիթիին» իրենց հարկի տակ: Եթե ուզում ենք չեմպիոն դառնալ, պետք է հաղթել:

Չեմ կարծում, որ հաղթելու դեպքում չեմպիոնական հարցը լուծված կարելի է համարել», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն: