Խաբի Ալոնսոն կարող է աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել «Վեսթ Հեմը», հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը դիտարկում է Ալոնսոյին թիմ հրավիրելու տարբերակը։ Ներկայումս ակումբը գլխավորում է Դեյվիդ Մոյեսը:

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է «Վեսթ Հեմի» արդյունքներից։

Նշենք, որ Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականից։