«Բարսելոնան» ձեռք չի բերի Ռոբերտո Ֆիրմինոյին

«Բարսելոնան» մինչ այժմ հրաժարվել է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին՝ ֆինանսական խնդիրների պատճառով, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Սակայն այժմ նշվում է, որ ակումբը հրաժարվում է բրազիլացուն ձեռք բերելու տարբերակից։

Նշենք, որ Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս հունիսին: