«Միլանը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը:

32-ամյա պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Նշենք, որ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։

Այս մրցաշրջանում անգլիացին 27 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: