Ֆրանսիացի նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին նշել է Լիգա 1-ի այն թիմին, որը լավագույն ֆուտբոլն են ցուցադրում Ֆրանսիայի առաջնությունում։
««Լենսը» այս պահին խաղում է Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Տղաները մեծ հարգանք են վաստակել գոնե կազմն ուժեղացնելու հարցում իրենց կատարած աշխատանքի համար։ Նրանք փնտրում էին ֆուտբոլիստների, ովքեր կարող էին ճիշտ մուտք գործել իրենց համակարգ: Իսկ այժմ այս թիմի գլխավոր աստղը ողջ թիմն է»,- Անրիի խոսքերն է մեջբերում RMC Sports-ը։
Նշենք, որ «Լենսը» 32 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։