«Արսենալը» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը:
Նշվում է, որ «Չելսին» և «Բարսելոնան» նույնպես ուշադիր հետևում են 18-ամյա բրազիլացի տաղանդին։
Բրազիլիայի հավաքականն իր հարձակվողի ծառայությունների համար վերջերս սահմանել է նվազագույն գինը՝ 35-ից 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այս մրցաշրջանում Ռոկեն 11 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։