Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Էդուարդո Կամավինգայի ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի համար, որը ներառում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ ազատման կետ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանական ակումբը 20-ամյա Կամավինգային ավելի բարձր աշխատավարձ կառաջարկի։ Թեև ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, ակումբը ցանկանում է բանակցություններ սկսել՝ բացառելու նրա՝ Պրեմիեր Լիգայի ակումբներ տեղափոխվելու հնարավորությունը, որոնք լրջորեն ակնկալում են ամռանը մրցել ֆուտբոլիստի համար։

Նշենք, որ Կամավինգան մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Ռենից» 31 միլիոն եվրոյի դիմաց 2021 թվականի օգոստոսին։

Այս մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։