Հայտնի է, «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուի անունը

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Չելսին», կարծում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա արգենտինացին լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։

Պոչետինոյի վերջին աշխատանքը ՊՍԺ-ում էր, որը նա լքեց անցած ամառ: Բացի այդ, արգենտինացին մարզել է «Թոթենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»։