Լոնդոնյան գրանդը ցանկանում է գնել Նեյմարին

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստը կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ։

«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին 2023 թվականի սկզբին հանդիպում է ունեցել «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:

Այս մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: