«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը համոզված էր, որ «Չելսին» դիտարկում է միայն իրեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ երբ 35-ամյա մասնագետն իմացել է, որ «Չելսիի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում են նաև Վենսան Կոմպանին և Մաուրիսիո Պոչետինոն, նա որոշել է հրաժարվել, քանի որ իրեն համարում էր միանշանակ ֆավորիտ։
Նա բացառիկ ձևականություն է համարել լոնդոնցիների ղեկավարության հետ բանակցությունները։ Այժմ գերմանացու համար առաջնային տարբերակը լոնդոնյան մեկ այլ ակումբ է՝ «Թոթենհեմը»:
Նշենք, որ մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։