«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆերրան Տորեսին

«Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի հարձակվող Ֆերրան Տորեսից, հայտնում է լրագրող Խավի Միգելը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում են հարձակվողի վաճառքից վաստակել առնվազն 25 միլիոն եվրո։

Նշենք, որ Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթիից»՝ 55 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: