«Բավարիան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիացու տրանսֆերով անձամբ է հետաքրքրված մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Հաղորդվում է նաև, որ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են պայքարել Մաունթի համար։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 24-ամյա անգլիացուն գնահատում է 65 միլիոն եվրո։