Դիեգո Սիմեոնե. «Նրանք արժանիորեն հաղթեցին, այդ թիմն արժանի է չեմպիոնության»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնայից» 0-1 հաշվով կրած պարտության մասին.

«Առաջին խաղակեսն անցկացրինք այնպես, ինչպես պլանավորել էինք. Մենք ունեինք մեր պահերը, բայց բախտը չժպտաց մեզ։

Մրցակիցը գոլ խփեց առաջին դրվագում. Նրանք արժանիորեն հաղթեցին, այդ թիմն արժանի է չեմպիոնությանը»,- ասել է Սիմեոնեն: