Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է Մարկո Ռոյսի ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ է մտածում թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ապագայի մասին։

«Մոտ ժամանակներս մենք որոշում կկայացնենք Մարկոյի պայմանագրի վերաբերյալ։ Կարծում եմ՝ դա կպահանջի տասը օր»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։

33-ամյա գերմանացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է առաջնության 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։