Ռիս Ջեյմսը չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացին անձեռնմխելի է լոնդոնյան ակումբում։ Բացի այդ, անցյալ տարի Ջեյմսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։

Այս մրցաշրջանում Ջեյմսը «Չելսիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։