«Բարսելոնան» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստի ծառայություններով

«Բարսելոնան» հույս ունի այս ամառ ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտային և «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրեդ Զահային, այս մասին հայտնում է Sport.es-ը։

Կեյտայի և Զահայի պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում է հունիսին, և «Բարսելոնան» հույս ունի ֆուտբոլիստներին ձեռք բերել անվճար։

Այս մրցաշրջանում 28-ամյա գվինեացին «Լիվերպուլի» կազմում 13 հանդիպում է անցկացրել: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 16 միլիոն եվրո։

Զահան «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա հարձակվողի արժեքը գնահատվում է մոտ 27 մլն եվրո։