Չավի. «Մենք մրցելու ենք ամենաուժեղ մրցակցի հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։

««Ատլետիկոն» հիանալի թիմ է: Մենք մրցելու ենք ամենաուժեղ մրցակցի հետ: Նրանք կարող են ավելի լավ մարզավիճակում լինել, քան մենք հիմա:

Մենք պետք է ցույց տանք, որ իսկապես ցանկանում ենք հաղթել Լա Լիգան։ Մենք պետք է դա ապացուցենք բոլորին»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն: