Փոլ Մերսոն․ «Ֆրենկ Լեմպարդը անհապաղ պետք է լքի իր պաշտոնը»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Փոլ Մերսոնը կարծում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անհապաղ պետք է լքի իր պաշտոնը։

«Ոչ մի վիրավորանք Լեմպարդի հասցեին, բայց նա ձախողեց Չեմպիոնների Լիգան։ Այժմ «Չելսին» պետք է անհապաղ նոր մարզիչ փնտրի, որպեսզի նա ժամանակ ունենա կազմը դասավորելու համար», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ այժմ «Չելսին» 39 միավորով 11-րդ է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։