Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Էմպոլիի» հետ հանդիպումը, այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանն անձնական խնդիրների պատճառով է դուրս մնացել թիմի հայտացուցակից, ֆուտբոլիստը վնասվածք չունի:

Նշենք, որ «Ինտերն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, վաստակած 51 միավորով: