Թոմաս Տուխելի գլխին սև ամպեր են կուտակվում

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է  «Մայնցի» դեմ Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում արձանագրված արդյունքից:

Մյունխենում դժգոհ են նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կայացրած որոշումներից: Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հավաստմամբ, ակումբի ղեկավարությանը դուր չի եկել մեկնարկային կազմի ընտրությունն ու մարզչի կիրառած ռոտացիան:

Հիշեցնենք, որ 29-րդ տուրում «Բավարիան» 1-3 հաշվով արտագնա պարտություն էր կրել և 59 միավորով երկրորդն է:

Թոմաս Տուխելի գլխավությամբ «Բավարիան» բոլոր մրցաշարերում 7 խաղ է անցկացրել՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 3 պարտություն՝ դուրս մնալով Չեմպիոնների Լիգայից, Գերմանիայի գավաթի խաղարկությունից և Բունդեսլիգայում առաջին հորիզոնականը զիջելով Դորտմունդի «Բորուսիային»: