Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցել «Չելսիի» աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ Կայ Հավերցի հետ։

Մադրիդյան ակումբը լոնդոնցիների հետ քննարկում է 23-ամյա գերմանացու տրանսֆերի հնարավորությունը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Հավերցին որպես ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի փոխարինող, ով թեւակոխում է իր ֆուտբոլային կարիերայի մայրամուտը։

Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները խաղացողին գնահատում են 60 միլիոն եվրո։

Հավելում ենք, որ Հավերցը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։