Ուգո Լյորիսը ներողություն է խնդրել երկրպագուներից

«Թոթենհեմի» ավագ և դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է «Նյուքասլից» կրած ջախջախիչ պարտության մասին:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղում լոնդոնյան ակումբը 1։6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց:

«Մենք ամաչում ենք արդյունքի համար, պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից։

Մրցակցին ոչինչ չկարողացանք հակադրել, վատ խաղացինք և առաջին խաղակեսն ամբողջությամբ ձախողեցինք։

«Նյուքասլը» գերազանց խաղ ցուցադրեց»,- Լյորիսի խոսքը մեջբերում է BBC-ն