Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ Իսպանիա

«Բարսելոնան» պատրաստվում է թիմ վերադարձնել «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է The Daily Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է լոնդոնցիներին 11 մլն եվրո առաջարկել 33-ամյա հարձակվողի համար։

Ավելի վաղ ֆուտբոլիստը, հայտնել էր, որ կցանկանար վերադառնալ կատալոնական թիմ։

Նշենք, որ Օբամեյանգը «Բարսելոնայում» հանդես է եկել 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր։