Ջակոմո Ռասպադորի. «Պետք է հաղթենք «Յուվենտուսին»»

«Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին խոսել է «Յուվենտուսի» դեմ կայանալիք խաղի մասին։

«Թիմը որոշակի խնդիրներ ունի, դա պարզ երևում էր, պետք է աշխատենք մեր սխալների վրա։

Ամբողջ թիմը ցանկանում է հաղթել Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, բայց դրա համար նախ պետք է այսօր հաղթել «Յուվենտուսին»։ Ես պատրաստ եմ խաղին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:

Նշենք, որ «Նապոլին» Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում կմրցի «Յուվենտուսի» հետ։