«Բարսելոնան» կարող է վաճառել թիմի հարձակվողին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամռանը կարող է հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Նյուքասլը», որը պատրաստ է ամռանը բրազիլացու համար վճարել 70 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ շատ հավանական է, որ «Բարսելոնան» կվաճառի իր ֆուտբոլիստին, ակումբը ունի ֆինանսական շատ խնդիրներ։

Նշենք, որ Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը: Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։