Պեպ Գվարդիոլա․ «Նա բարկանում է ինձ վրա, երբ մեկնարկային կազմում չի հայտնվում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Ռիյադ Մահրեզի խաղի մասին:

«Մահրեզն անընդհատ բարկանում է ինձ վրա, երբ մեկնարկային կազմում չի հայտնվում: Նա դա անում է, որպեսզի ես տեսնեմ նրա դժգոհությունը:

Շատ ուրախ եմ նրա համար։ Նա շատ բան է արել մեր ակումբի համար, և ես հույս ունեմ, որ նրա հաջողությունները դեռ առջևում են»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Մահրեզը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում (3:0)։