Բերնարդու Սիլվան և նրա ընտանիքը շատ են սիրում «Բարսելոնան»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն՝ անձամբ ֆուտբոլիստը և իր կինը շատ են սիրում «Բարսելոնան»՝ նրանք «խելագարված» են ակումբի համար։ Չի բացառվում, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը կրկին փորձի թանկարժեք գործարք կնքել, եթե մինչ այդ կարողանա շահութաբեր վաճառել թիմի մի շարք ֆուտբոլիստների։

Նշենք, որ Բերնարդու Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։