Պեպ Գվարդիոլան դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, ովքեր անհանգստացած են, որ «քաղաքաբնակները» կարող են «թրեբլ» անել մրցաշրջանի վերջում։

«Նրանք վախենալու կարիք չունեն, մենք հարևաններ ենք։ Հարևանները միշտ բարի են միմյանց նկատմամբ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» հավակնում է հաղթել Չեմպիոնների Լիգայում, Պրեմիեր Լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում։