«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վաճառել թիմի ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է վաճառել թիմի պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյին, հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ թիմից և ցանկանում է դեռ երկար տարինել հանդես գալ «Բարսելոնայում»։

Նշենք, որ 32-ամյա Ալոնսոն կատալոնական թիմում է 2022 թվականի ամառվանից։

Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: