Նուսաիր Մազրաուին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Բարսելոնային», հայտնում է Քրիստիան Ֆալկը:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում էր ձեռք բերել Մազրաուիին դեռ այն ժամանակ, երբ պաշտպանը խաղում էր «Այաքսում»:

25-ամյա պաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում և կատարել երեք գոլային փոխանցում։