Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ժամանել է Բարսելոնա

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ժամանել է Բարսելոնա, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստը գաղտնի ելքով հեռացել է օդանավակայանի շենքից՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ չհանդիպելու համար։

Միաժամանակ Մեսսիի ընտանիքն իր հետ Բարսելոնա է բերել 15 ճամպրուկ։

Նշենք, որ 2021 թվականի օգոստոսին արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։