Դիոգու Ժոտա. «Մենք պետք է կատարելագործվենք պաշտպանությունում»

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան խոսել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Նոթինգհեմի» հետ խաղում իր ցուցադրած խաղի մասին։

«Մեզ համար շատ կարևոր էր հաղթել այն բանից հետո, երբ դա արեցինք նախորդ խաղում: Բարդ հանդիպում էր, բայց մենք դրան սպասում էինք։ Մրցակիցը երկու անգամ հակահարված տվեց։

Մենք պետք է կատարելագործվենք պաշտպանությունում։ Ես ինքս շատ ուրախ եմ, որ կրկին գոլ խփեցի՝ երկրորդ խաղում անընդմեջ»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Նշենք, որ «Լիվերպուլը» 50 միավորով 7-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։