Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Սելտային»։ Այս հաղթանակը դարձավ 437-րդը թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի համար։
Այս ցուցանիշով 35-ամյա ռմբարկուն հավասարվեց թիմի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։
Մադրիդի «Ռեալի» հաղթական հանդիպումներում առաջատարը դարպասապահ Իկեր Կասիլյասն է։ Իսպանացու հաշվին 463 հաղթանակ կա։
Նշենք, որ Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի ամռանից։