Էդեր Միլիտաոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն գոլի հեղինակ է դարձել Լա Lիգայի «Սելտայի» հետ խաղում։

Պաշտպանը այս մրցաշրջանում Լա Լիգայում արդեն 5 գոլ է խփել։

21-րդ դարում «Ռեալում» միայն չորս այլ պաշտպաններ են Լա Լիգայի մեկ մրցաշրջանում 5+ գոլի հեղինակ դարձել: Նրանք են՝ Սերխիո Ռամոսը, Իվան Էլգերան, Ֆերնանդո Հիերոն և Ռոբերտո Կառլոսը։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 65 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։