Կալիդու Կուլիբալին կարող է վերադառնալ Իտալիա

Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է վերադառնալ Իտալիա:

Պաշտպանի ծառայություններով  հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», գրում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:

Իտալացի մասնագետը արդեն կապվել և զրուցել է Կալիդու Կուլիբալիի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին մասնակցել է 31 խաղի, խփել երկու գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: