«Բարսելոնան» աներևակայելի հաջողության է հասել

«Բարսելոնան» շարունակում է լավ պաշտպանվել Լա Լիգայի տնային հանդիպումներում: Քիչ առաջ Չավիի թիմը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։

Ընթացիկ առաջնության տնային 15 հանդիպումներում «Բարսելոնան» տոնել է 12 հաղթանակ և գրանցել երեք ոչ-ոքի։ Այդ խաղերում ակումբը բաց է թողել ընդամենը երկու գնդակ՝ «Էսպանյոլից» 11 մետրանոցից և «Ռեալից»՝ ինքնագոլի հետևանքով։

«Բարսելոնան» մինչ առաջնության ավարտը հարազատ «Քամպ Նոուում» ևս 4 խաղ ունի՝ «Բետիսի», «Օսասունայի», «Ռեալ-Սոսյեդադի» և «Մալյորկայի» հետ։