Իսպանիայի առաջնության երեսունմեկերորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին» և նվազագույն առավելությամբ հաղթեց Ֆերան Տորեսի խփած միակ գոլի շնորհիվ:
Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում 23-րդ «չոր» հանդիպումը Իսպանիայի առաջնությունում։
Այս ցուցանիշով դարպասապահը հավասարեցրեց Կլաուդիո Բրավոյի ակումբային ռեկորդը, և կասկած չկա, որ գերմանացին կթարմացնի ակումբային ռեկորդը: