Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Էդուարդո Կամավինգայի ապագայի մասին

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում բացահայտել է Մադրիդի «Ռեալի» ծրագրերը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ապագայի վերաբերյալ։

Լրագրողի տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին մադրիդյան ակումբը նոր պայմանագիր կպատրաստի ֆրանսիացու համար։ Առաջարկը ներառելու է նաև աշխատավարձի բարձրացում։

Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է գործարքում ներառել բարձր հրաժարագին, մասնավորապես 1 մլրդ եվրո:

2022/2023 մրցաշրջանում Կամավինգան անցկացրել է 49 հանդիպում։