ՊՍԺ-ն չի պատրաստվում պահել թիմում Լիոնել Մեսսիին

ՊՍԺ-ն չի պատրաստվում պահել թիմում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը երջանիկ չէ ՊՍԺ-ում, արգենտինացին միշտ հակված է եղել վերադառնալ «Բարսելոնան»։ Նշվում է, որ փարիզյան ակումբը չի խանգարի, որ Մեսսիին վերադառնա «Բարսելոնա»։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։