Թոմաս Տուխել. «Ցավալի է, որ ՊՍԺ-ում չեմպիոնական տիտղոսը ընկալվում է որպես կանոն»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համեմատել է  Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունները։

«Ցավալի է, որ ՊՍԺում չեմպիոնական տիտղոսը ընկալվում է որպես. կանոն: Սա չպետք է լինի: Փարիզում միայն տիտղոսը երբեք չի բավականացրել։

Մինչդեռ ոսկի կարելի է նվաճել միայն ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով»,- Տուխելի խոսքերն է մեջբերում RMC-ն։