Կիլիան Մբապպեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Անժերի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Ինչպես հայտնում է Opta-ն, 24-ամյա ֆրանսիացին կրկնել է Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ արդյունավետության ռեկորդը գոլ + գոլային փոխանցում համակարգով՝ 157 գոլով և 57 գոլային փոխանցումով:

Այսպիսով,  Մբապպեն կրկնել է մրցաշարի ռեկորդը, որը պատկանում էր «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետին։

Նշենք, որ երեկ ՊՍԺն արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթեց «Անժերին»: