Լիոնել Մեսսին խնդրել է կազմակերպել իր վերադարձը «Բարսելոնա» մինչև մրցաշրջանի ավարտը

ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է կազմակերպել «Բարսելոնա» տեղափոխությունը մինչև  այս մրցաշրջանի ավարտը, հայտնում է իսպանացի լրագրող Ժերար Ռոմերոն:

Աղբյուրի համաձայն.՝ 35-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը կմնա ֆրանսիական ակումբում, եթե «Բարսելոնան» վճռական քայլեր չձեռնարկի կատալոնական թիմ նրա տեղափոխությունը կազմակերպելու համար։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել  է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermar.kt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: