Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալը» դեռ կարող է իր շարքերում պահել կիսապաշտպան Դանի Սեբալյոսին։

Diario AS-ի տեղեկություններով՝ վերջերս «արքայական ակումբը» կիսապաշտպանի հետ նոր բանակցություններ է սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ։

Սեբալյոսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Կիսապաշտպանը հետաքրքրված է թիմում մնալով և արդեն մերժել է եվրոպական մի քանի թոփ ակումբների:

Այնուամենայնիվ, Դանին դեռ պետք է պայմանավորվի Մադրիդի «Ռեալի» հետ նոր գործարքի պայմանների շուրջ: