Ֆրանկո Կամոցին խոսել է Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին

«Սպարտակի» ղեկավարության նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ իտալական ակումբների հետաքրքրության մասին.

«Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ, որոշ ակումբներ ինձ հարցրել են նրա մասին, բայց կարծում եմ, որ այս գործարքը հեշտ չի լինի իրականացնել։ Սպասենք ամռանը»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: