Եզրային պաշտպան Ալեքսանդր Բան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լիսաբոնի «Բենֆիկային», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է BT Sporten-ը, 25-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Բան «Բենֆիկա» է տեղափոխվել Պրահայի «Սլավիայից»՝ ութ միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականի ամռանը։
Ալեքսանդրի և պորտուգալական ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդրն անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։