Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը

Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի:

Լրագրող Քերի Հոուն սոցցանցերում հայտնել է, որ «Բավարիան» փնտրում է կրեատիվ ֆուտբոլիստի, ով կօգնի ուժեղացնել կիսապաշտպանությունը:

Առայժմ կոնկրետ անուններ չեն հաղորդվում, բայց «Բավարիան» կփորձի գնել մատչելի և որակյալ կիսապաշտպանի քանի որ կրկին ցանկանում է հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայում: