Մադրիդի «Ռեալը» 85 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է նախապատրաստում

Գերմանական ֆուտբոլի ծագող աստղ Ֆլորիան Վիրցը, ում իրավունքները պատկանում են Լևերկուզենի «Բայերին», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում։ Todofichajes-ի փոխանցմամբ՝ 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։

Վիրցն ընթացիկ մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: