Դեյլի Բլինդի ապագայի հարցում հստակություն կա

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դեյլի Բլինդն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան թիմը։

Հիշեցնենք, որ ձմռանը հոլանդացին կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ «Բավարիան» հետաքրքրված չէ Բլինդի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

Բլինդն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 4 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։