Ժոզե Մոուրինյո․ «Ես երջանիկ եմ «Ռոմայում»»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես երջանիկ եմ «Ռոմայում»։ Ինձ դուր են գալիս երկրպագուները, նրանք էլ ինձ։ Երբեմն ես հիասթափված եմ, բայց վստահ եմ, որ մենք աճելու տեղ ունենք»,- մասնագետի խոսքերը մեջբերում է 90min-ը։

Մոուրինյոն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ռոմայի» ղեկին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ կլինի հեռանալ «Ռոմայից»։